Նորություններ Մեր մասին Հաջողության պատմություններ Կապ Նվիրաբերել հիմա

Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ

13 August 2018

Բնագիրը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կայքում:​

Փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ) հյուրընկալեցին հանրային քննարկում` ականավոր միջազգային գիտնականների և դիվանագետների մասնակցությամբ: Քննարկման թեման էր միջազգային իրավունքի զարգացումները, բանակցությունների կարգավիճակը և Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առաջարկությունները:

Բանախոսների թվում էին ՄԱԿ-ի՝ «Ժողովրդավարական և անաչառ միջազգային կարգի աջակցության հարցերով անկախ փորձագետ» դոկտոր Ալֆրեդ դե Զայասը, Իրավունքի ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավագիտության դպրոցի դասախոս,

Միջազգային հանրային իրավունքի և քաղաքականության խմբի համահիմնադիր դոկտոր Փոլ Ուիլյամսը, Ռուսաստանի պետական համալսարանի դասախոս դոկտոր Սերգեյ Մարկեդոնովը, Արցախի Հանրապետության փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը: Միջոցառումը համատեղ ջանքերով կազմակերպել էին Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (Armenian Legal Center for Justice and Human Rights-ALC), Թուֆենկյան հիմնադրամը և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը (European Armenian Federation for Justice and Democracy-EAFJD):

Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացվեցին փետրվարի 26-27-ը Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնում (Center for European Policy Studies- CEPS) տեղի ունեցած գիտաժողովի եզրակացությունները, որին մասնակցում էին միջազգային իրավունքի տասնյակ ականավոր մասնագետներ և նախկին դիվանագետներ: Գիտաժողովը կազմակերպվել էր Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից:

Գիտաժողովի եզրակացությունները հետևյալն էին`

- Արցախը պետք է լինի խաղաղության գործընթացի հիմնական սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ
- Հաստատված միջազգային իրավական նախադեպերի հիման վրա ժողովուրդները՝ այդ թվում արցախցիները, իրավունք ունեն անկախություն հռչակելու
- Միջազգային իրավունքը արգելում է բռնի ուժով անկախության հռչակմանը պատասխանել
- Արցախը լիարժեք պետություն է ըստ «վաստակած ինքնիշխանության» հայեցակարգի, քանի որ այն ունի ինստիտուցիոնալ ներուժ, ժողովորդավարական ճանապարհով ընտրված իշխանություն, իր սահմանների նկատմամբ վերահսկողություն և գործող քաղաքացիական հասարակություն
- Միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն ներգրավվի Արցախում`անկախ վերջինիս կարգավիճակից
- Միջազգային իրավունքը որոշակի շրջանակ է ապահովում, բայց միայնակ չի կարող ծառայել որպես հակամարտությունների լուծման գործիք. հակամարտույթունների կարգավորման գործընթացում չի կարելի անտեսել քաղաքականության դերը
- Վստահության մթնոլորտի ապահովումը առանցքային գործիք է հիմնախնդրի վերջնական կարգավորման և խաղաղության հասնելու գործում
- Հայատյացության սրացումը և պատերազմի քաջալերումն անընդունելի են և չպետք է խրախուսվեն. բռնության և ատելության հովանավորչությունն արգելված է միջազգային իրավունքով

Իր ներկայացման ընթացքում դոկտոր դե Զայասն ընգծեց, որ ժողովրդների ինքնորոշումը սխալմամբ մեկնաբանվում է որպես ապակայունացնող տարր: Մինչդեռ այն տարածաշրջանային և միջազգային կայունության վճռական բաղադրիչներից է: Մեկնաբանելով 2016թ-ի ապրիլի քառօրյա պատերազմը` նա նշեց. «2016թ-ի ապրիլին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով խաթարվել է խաղաղությունը, և այն պետք է դատապարտվի որպես ՄԱԿ-ի կանոնդարության խախտում»:

Դոկտոր Ուիլյամսը շեշտեց ինքնորոշման իրավունքին առնչվող մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ ներկայումս աշխարհում կան 70-ից ավելի ինքնորոշման ակտիվ շարժումներ: Սակայն լուծում գտնելու արդյունավետ մեխանիզմի ձախողումը վերջին հիսուն տարիների ընթացքում քսան միլիոն մարդու կյանք է խլել:

«Ինքնորոշման շարժումների կարգավորման համար ծրագրերի մշակման ձախողումը մահացու է», - բացատրեց Ուիլյամսը: Նա շարունակեց` առաջ քաշելով «վաստակած ինքնիշխանության» հայեցարակարգը որպես մահացու հակամարտությունները կանխելու վճռորոշ մեխանզիմ: Վաստակած ինքնորոշումը դե ֆակտո պետություններից պահանջում է մինչ ճանաչում ձեռք բերելը կառուցել կենսունակ պետական հաստատություններ և մարդու իրավունքների վրա հիմնված ժողովորդավարություն:

Ամփոփ ներկայացնելով վերջին զարգացումները՝ Դոկտոր Մարկեդոնովը փաստեց, որ բռնության և ռազմական հռետորաբանության աճը կողմերի միջև էլ ավելի մեծ պատնեշ է ստեղծել՝ ինչն ավելի է բարդացրել բանակցային ճանապարհով հիմնախնդրի կարգավորումը: Նա նաև զգուշացրեց, որ ուշադրության կենտրոնում պետք է պահել ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, «քանի որ մեկ այլ կարևոր մարտահրավեր է հայ-ադրբեջանական սահմանը, որը վիճելի տարածք չէ, սակայն ենթարկվում է հրադադարի խախտման»:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը նշեց. «Արցախը միայն հակամարտության անուն չէ. այն տարածք է, որտեղ մարդիկ են ապրում: Այս մարդկանց վիճակված էր պայքարել իրենց ապրելու իրավունքի համար»:

Ալեքսանյանը շեշտեց, որ ուժեղ պետություն կառուցելու Արցախի վճռականության ապացույց է այն փաստը, որ երկիրը միակողմանիորեն միացել է մարդու իրավունքների բազմաթիվ պայմանագրերի, ինչպիսիք են` Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը, Ժնևի կոնվենցիաները և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը:

Կոնֆերանսի մասնակիցները եկան համաձայնության, որ Արցախի ինքնակառավարվելու պահանջատիրությունը հիմնավորված է. միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի Արցախում և խաղաղության գործընթացում՝ հակամարտության պատշաճ լուծում գտնելու համար:
 

 

նամանատիպ Նորություններ

13 August 2018

ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ԱՐՑԱԽՈՒՄ՝ ՆՈՐ ԿԼԻՆԻԿԱ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ

Լիբանանից Արցախ տեղափոխված Վահե Աշգարյանի ընտանիքը այսօր բնակարանամուտ նշեց ազատագրված Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Առանձնատունը կառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից` Քաշաթաղի վերաբնակեցմանն ուղղված ծրագրի շրջանակներում: Ի թիվս այլ ջանքերի, այս ծրագիրը բնակարանային աջակցություն է տրամադրում Քաշաթաղում վերաբնակվել ցանկացող սիրիահայ և լիբանանահայ ընտանիքներին:

Կարդալ ավելին
13 August 2018

Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ

Ըստ ականավոր միջազգային գիտնականների, Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ Բնագիրը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կայքում:

Կարդալ ավելին
12 August 2018

Իններորդ վիրավոր զինվորը Արցախում նոր առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում վիրավորված ազատամարտիկ Արարատ Ավանեսյանն այսօր բնակարանամուտ նշեց Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում:

Կարդալ ավելին
12 August 2018

ՆՈՐ ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԿԼԻՆԻԿԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ

Մոտակա քաղաքից 35 կմ հեռավորության գտնվող Մոշաթաղ գյուղը հյուսիսային Արցախի ամենահեռավոր համայնքներից մեկն է: Այն ազատագրված Քաշաթաղի առավել արաք աճող գյուղերից է, որը որպես համայնքային կենտրոն է ծառայում մի քանի հարևան գյուղերի համար:

Կարդալ ավելին