Նորություններ Մեր մասին Հաջողության պատմություններ Կապ Նվիրաբերել հիմա

ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ 10-ՐԴ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

12 August 2018

Թուֆենկյան հիմնադրամը տարին սկսեց մի դրամահավաքով, որի նպատակն էր նոր տուն տրամադրել Արցախցի վիրավոր զինվորի Մհեր Առաքելյանի ընտանիքին: Այսօր, սեփական կացարան ունենալու նրանց երազանքը դարձել է մոտալուտ իրականություն:

Առաքելյանների ընտանիքը

 

35 տարեկան, 1 զավակի հայր Մհեր Առաքելյանը 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է: Նա առաջնագծում է եղել պատերազմի առաջին օրվանից և արդյունքում ծանր վնասվածք է ստացել, որից հետո դիմակայել է առողջական մի շարք խնդիրների:
Ոտքի վնասվածքի հետևանքով Մհերին հակացուցված է ֆիզիկական ցանկացած աշխատանք, մինչև անգամ տևական ժամանակով կանգնած մնալը: Նա շուտով հերթական ծանր վիրահատությունն է սպասվում:

Կայուն եկամտի բացակայությունը և Մհերի առողջական խնդիրները ընտանիքի համար դժվարին իրավիճակ են ստեղծել: Սեփական կացարան չունենալը այս իրավիճակն էլ ավելի է վատթարացնում. ընտանեկան փոքր եկամուտը մեծամասնությամբ ծախսվում է տան վարձի վրա:

Մինչ տուն ունենալը ընտանիքի համար եղել է երկար տարիների երազանք, այն առավել անհրաժեշտ դարձավ այս տարի, երբ Մհերն ու կինը երկրորդ անգամ ծնողներ են պատրաստվում դառնալ:

 

Ոգեշնչված այս ընտանիքի պատմությամբ, 100-ից ավելի առատաձեռն անձիք ողջ աշխարհից օգնության ձեռք մեկնեցին Մհերին: Գումարների հավաքումից հետո, ընտանիքը սկսեց իրենց համար նոր տուն փնտրել: Շուտով նրանք մի համեստ տուն ընտրեցին Կարմիր Շուկայում՝ իրենց հայրենի գյուղում:

 

 

Այս առանձնատունը շուտով կդառնա Առաքելյանների նոր կացարանը:

Մի քանի շաբաթ անց ավարտվեցին տան գնման համար անհրաժեշտ բոլոր գործընթացները: Ինչպես այս տարածքներում գտնվող շինությունների մեծ մասը, այս տունն էլ նորոգման և բարեկարգման լուրջ կարիք ունի, որի նպատակով աշխատանքներն արդեն ընթանում են:

Ի հավելումն ընդհանուր վերանորոգման աշխատանքների, մենք կապահովենք տան համապատասխանությունը Մհերի տեղաշարժման կարիքներին:

Մհեր Առաքելյանը Թուֆենկյան հիմնադրամից նոր կամ վերանորոգված առանձնատուն ստացած 10-րդ վիրավոր զինվորը կդառնա:

 

նամանատիպ Նորություններ

13 August 2018

ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ԱՐՑԱԽՈՒՄ՝ ՆՈՐ ԿԼԻՆԻԿԱ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ

Լիբանանից Արցախ տեղափոխված Վահե Աշգարյանի ընտանիքը այսօր բնակարանամուտ նշեց ազատագրված Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Առանձնատունը կառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից` Քաշաթաղի վերաբնակեցմանն ուղղված ծրագրի շրջանակներում: Ի թիվս այլ ջանքերի, այս ծրագիրը բնակարանային աջակցություն է տրամադրում Քաշաթաղում վերաբնակվել ցանկացող սիրիահայ և լիբանանահայ ընտանիքներին:

Կարդալ ավելին
13 August 2018

Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ

Ըստ ականավոր միջազգային գիտնականների, Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ Բնագիրը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կայքում:

Կարդալ ավելին
12 August 2018

Իններորդ վիրավոր զինվորը Արցախում նոր առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում վիրավորված ազատամարտիկ Արարատ Ավանեսյանն այսօր բնակարանամուտ նշեց Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում:

Կարդալ ավելին
12 August 2018

ՆՈՐ ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԿԼԻՆԻԿԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ

Մոտակա քաղաքից 35 կմ հեռավորության գտնվող Մոշաթաղ գյուղը հյուսիսային Արցախի ամենահեռավոր համայնքներից մեկն է: Այն ազատագրված Քաշաթաղի առավել արաք աճող գյուղերից է, որը որպես համայնքային կենտրոն է ծառայում մի քանի հարևան գյուղերի համար:

Կարդալ ավելին