Նորություններ Մեր մասին Հաջողության պատմություններ Կապ Նվիրաբերել հիմա

ՆՈՐ ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԿԼԻՆԻԿԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ

12 August 2018

Մոտակա քաղաքից 35 կմ հեռավորության գտնվող Մոշաթաղ գյուղը հյուսիսային Արցախի ամենահեռավոր համայնքներից մեկն է: Այն ազատագրված Քաշաթաղի առավել արաք աճող գյուղերից է, որը որպես համայնքային կենտրոն է ծառայում մի քանի հարևան գյուղերի համար:

Ձմռանը, երբ ճանապարհներն ու անցուղիները ձյան պատճառով փակվում են, այս գյուղերի բնակիչները հաճախ հայտնվում են մեկուսացման մեջ և հնարավորություն չեն ունենում օգտվել այլ վայրերում առկա ծառայություններից և խնամքից: Արդյունքում, բուժելի հիվանդությունները մնում են առանց միջամտության, իսկ այնպիսի արտակարգ իրավիճակները ինչպիսիք են օձի խայթոցները, պատահարները և անգամ ծննդաբերությունները կարող են հանգեցնել մահվան:

Հասանելի բժշկական խնամքի բացակայությունը կյանքը այս գյուղերում վտանգավոր է դարձրել:

Ահա թե ինչու է կենսապես կարևոր, որպեսզի գյուղացիները հնարավորություն ունենան օգտվել որակյալ բժշկական ծառայություններից հենց իրենց համայքում:

Մինչ այժմ, Մոշաթաղի միակ բժշկական հաստատությունը սահմանափակված էր մի քանի փոքր սենյակներից բաղկացած կլինիկայով, որը գործում էր տեղի դպրոցի շենքում: Ավելին, այս հաստատությունը 4 հեռավոր գյուղերին՝ ընդհանուր թվով 295 անձանց,  բժշկական ծառայություններ տրամադրող միակ վայր էր:

Կլինիկան ոչ միայն չափազանց փոքր է այս գյուղերի կարիքները հոգալու համար, այլ նաև գտնվում է վատ վիճակում՝ շինությունը շտապ վերանորոգման կարիք ունի:

 

Կլինիկան մինչև վերանորոգումը:

Նախորդ շաբաթվա սկզբին, մենք Մոշաթաղում շինարարական աշխատանքներ սկսեցինք այս փոքր կլինիկան վերանորոգելու և այն մի քանի փոքր սենյակներից ընդարձակ և բարեկարգ կլինիկայի վերածելու համար: Ինչպես հիմնադրամի կողմից իրականացվող բոլոր շինարարական աշխատանքները, կլինիկայի վերանորոգումն ու ընդարծակումը վստահվեց տեղի բնակիչներին:

Կլինիկան վերանորոգման ընթացքում:

նամանատիպ Նորություններ

13 August 2018

ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ԱՐՑԱԽՈՒՄ՝ ՆՈՐ ԿԼԻՆԻԿԱ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ

Լիբանանից Արցախ տեղափոխված Վահե Աշգարյանի ընտանիքը այսօր բնակարանամուտ նշեց ազատագրված Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Առանձնատունը կառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից` Քաշաթաղի վերաբնակեցմանն ուղղված ծրագրի շրջանակներում: Ի թիվս այլ ջանքերի, այս ծրագիրը բնակարանային աջակցություն է տրամադրում Քաշաթաղում վերաբնակվել ցանկացող սիրիահայ և լիբանանահայ ընտանիքներին:

Կարդալ ավելին
13 August 2018

Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ

Ըստ ականավոր միջազգային գիտնականների, Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ Բնագիրը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կայքում:

Կարդալ ավելին
12 August 2018

Իններորդ վիրավոր զինվորը Արցախում նոր առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում վիրավորված ազատամարտիկ Արարատ Ավանեսյանն այսօր բնակարանամուտ նշեց Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում:

Կարդալ ավելին
12 August 2018

ՆՈՐ ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԿԼԻՆԻԿԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ

Մոտակա քաղաքից 35 կմ հեռավորության գտնվող Մոշաթաղ գյուղը հյուսիսային Արցախի ամենահեռավոր համայնքներից մեկն է: Այն ազատագրված Քաշաթաղի առավել արաք աճող գյուղերից է, որը որպես համայնքային կենտրոն է ծառայում մի քանի հարևան գյուղերի համար:

Կարդալ ավելին