Նորություններ Մեր մասին Հաջողության պատմություններ Կապ Նվիրաբերել հիմա

ԱՐՑԱԽ ՖՈՆԴԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ԱՌԱՋԱՄՈՒՂԻ ԱՌԱՋԻՆ ԿԼԻՆԻԿԱՆ

12 August 2018

 

Թուֆենկյան հիմնադրամի և Արևելյան ԱՄՆ-ի Արցախ ֆոնդի համատեղ ջանքերով Առաջամուղ գյուղը շուտով կունենա իր սեփական կլինիկան:

Առաջամուղը հիմնադրվել է Արցախի հարավային սահմանին մոտ գտնվող գյուղ է հիմնադրված Թուֆենկյան հիմնադրամի կողմից: Մենք գյուղի կառուցումը սկսել ենք 2004թ.-ին՝ Արցախի ազատագրված տարածքները վերաբնակեցնելու և զարգացնելու մեր առաքելության շրջանակներում:

Այսօր, գյուղն ունի դպրոց և գյուղապետարան, 25 բարեկարգ տներ ժամանակակից հարմարություններով, և ամենակարևորը՝ աճող բնակչություն, որի մեծ մաս են կազմում երեխաները: Գյուղացիներն ապահովված են ջրով, էլեկտրականությամբ, կոյուղիներով, անասնագոմերով և մանրախիճ ճանապարհներով:

Գյուղը հիմնելիս մենք նախատեսել ենք ոչ միայն տների կառուցումը և ենթակառուցվածքների ստեղծումը, այլ նաև գյուղացիների համար աշխատանքի և կենսամակարդակի ապահովման հնարավորությունների տրամադրումը: Այս նպատակով 2012թ.-ին մենք գյուղի մոտակայքում 5 հեկտար տարածքով նռան այգի տնկեցինք, հետագայում ընդլայնելով այն ևս 2 հեկտարով:

Գյուղի զարգացման 14 տարիների ընթացքում մեզ հետ համագործակցել և մեր ջանքերին աջակցել են մի շարք առատաձեռն անձինք և կազմակերպություններ: Վերջերս, մենք սկսեցինք համագործակցությունը Արևելյան ԱՄՆ-ի Արցախ ֆոնդի հետ: Նախ, Արցախ ֆոնդը օգնեց վերանորոգել գյուղի տները, իսկ այնուհետև՝ 2016թ.-ին, 6 նոր տուն կառուցեց Առաջամուղի բնակիչների համար:

Ներկայումս, Արցախ ֆոնդը ստանձնել է գյուղի հետագա բարեկարգման և ընդլայնման հիմնական պարտավորությունը:
Բժշկական կլինիկայի հիմնումը Առաջամուղի զարգացման ճանապարհին հաջորդ մեծ քայլն է: Մինչ այժմ, գյուղում բժշկական խնամքը սահմանափակվում էր տեղի բուժքրոջ կողմից տրամադրվող ծառայություններով: Հաշվի առնելով Առաջամուղի հեռավորությունը այլ համայնքներում գործող բժշկական հաստատություններից և աճող բնակչության կարիքները, տեղական կլինիկայի կառուցումը գյուղի համար կենսական նշանակություն ունի:

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացվում են Արցախ ֆոնդի կողմից Թուֆենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ, այժմ ակտիվ ընթացքի մեջ են: Առաջամուղը շուտով կլինիկա կունենա, և մենք ավելի քան ոգևորված ենք տեսնելով սահմանամերձ այս գյուղի առաջընթացը:

նամանատիպ Նորություններ

13 August 2018

ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ԱՐՑԱԽՈՒՄ՝ ՆՈՐ ԿԼԻՆԻԿԱ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ

Լիբանանից Արցախ տեղափոխված Վահե Աշգարյանի ընտանիքը այսօր բնակարանամուտ նշեց ազատագրված Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Առանձնատունը կառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից` Քաշաթաղի վերաբնակեցմանն ուղղված ծրագրի շրջանակներում: Ի թիվս այլ ջանքերի, այս ծրագիրը բնակարանային աջակցություն է տրամադրում Քաշաթաղում վերաբնակվել ցանկացող սիրիահայ և լիբանանահայ ընտանիքներին:

Կարդալ ավելին
13 August 2018

Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ

Ըստ ականավոր միջազգային գիտնականների, Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ Բնագիրը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կայքում:

Կարդալ ավելին
12 August 2018

Իններորդ վիրավոր զինվորը Արցախում նոր առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում վիրավորված ազատամարտիկ Արարատ Ավանեսյանն այսօր բնակարանամուտ նշեց Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում:

Կարդալ ավելին
12 August 2018

ՆՈՐ ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԿԼԻՆԻԿԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ

Մոտակա քաղաքից 35 կմ հեռավորության գտնվող Մոշաթաղ գյուղը հյուսիսային Արցախի ամենահեռավոր համայնքներից մեկն է: Այն ազատագրված Քաշաթաղի առավել արաք աճող գյուղերից է, որը որպես համայնքային կենտրոն է ծառայում մի քանի հարևան գյուղերի համար:

Կարդալ ավելին