Կապ Նվիրաբերել հիմա

Համագործակցության հնարավորություններ

Մեր ծրագրերը իրականացնելու համար մենք մշտապես աշխատել ենք մի շարք անհատների և կազմակերպությունների հետ, կառուցելով համագործակցային կապեր, որոնք մեր գործունեությունը հարստացնում են նոր տաղանդներով, գաղափարներով, ռեսուրսներով և տեսլականներով: Ներգրավելով անձանց և կազմակերպությունների բացմազան շրջանակ, մենք աշխատում ենք ստեղծել կամուրջներ, որոնք երկար կծառայեն Արցախին և Հայաստանին:

Հայաստանում մենք համագործակցել ենք Բաց հասարակության հիմնադրամների հետ աջակցելու համար «Զանգակատուն» սոցիալական ծառայությունների կենտրոնի ընդարձակմանը Երևանում և Վանաձորում:

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում, «Զանգակատուն» սոցիալական ծառայությունների կենտրոնի շահառուները հնարավորություն ստացան միանալ տարբեր դպրոցներում գործող բանավեճի ակումբներին:

Երիտասարդական ուղղվածություն ունեցող մեկ այլ ծրագիր՝ Մանանա երիտասարդական կենտրոնի ընդարձակումը հնարավոր դարձավ «Փարոս» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքնում:

Լոս անջելեսում և Բոստոնում գործող Հայկական դրամատիկ արվեստների դաշինքը՝ The Armenian Dramatic Arts Alliance (ADAA), նույնպես համագործակցեց մեզ հետ Մանանա կենտրոնին աջակցելուն նպատակով: Այս համագործակցության արդյունքում կենտրոնի սաների համար ամառային դասընթացներ իրականացվեցին միջազգային հռչակ ունեցող կինոգործիչների կողմից:

Արցախում մենք երկար տարիներ համագործակցել ենք Վիրջինյա Դեյվիսի հետ Նյու-Յորքից: Տիկին Դեյվիսի աջակցությամբ մենք սահմանամերձ Հակ գյուղում նախ վերանորոգեցինք տեղի Սուրբ Մինաս եկեղեցին, իսկ այնուհետ գյուղը ապահովեցինք ջրամատակարարման համակարգով:

Ղարաբաղ Տելեկոմի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն տվեց համակարգչային/ինտերնետային կենտրոններ ստեղծել Քաշաթաղի հեռավոր համայնքներում բնակվող երեխաների համար:

Վերջերս՝ 2017թ.-ին մենք համագործակցեցինք «Հայրենասեր» կազմակերպության հետ՝ միասին կառուցելով սահմանամերձ Հակ գյուղի դպրոցը:

Կարևոր ընթացիկ գործընկերություն է մեր համագործակցությունը Արևելյան ԱՄՆ-ի «Արցախ ֆոնդի» հետ, որը 2016թ. ստանձնել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից հիմնված Առաջամուղ գյուղի զարգացումն ու ընդարձակումը:

Համագործակցությամբ իրականացված այս և մի շարք այլ աշխատանքներ տեղի են ունեցել վստահության և փոխըմբռնման պայմաններում: Մենք մշտապես պատրաստ են աշխատել բոլոր այն կազմակերպությունների և անձանց համար, ովքեր կիսում են մեր նվիրվածությունը Արցախին և Հայաստանին: Համագործակցության հնարավորություններ քննարկելու և մեր աշխատանքներում ներգրավվելու համար կապ հաստատեք հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի հետ: